Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինը շնորհավորել է Արա Աբրահամյանին

Պուտինը շնորհավորել է Արա Աբրահամյանին
12.10.2015 | 15:06

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հայերի միությանը շնորհավորել է 15-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ նպաստում է Ռուսաստանի և Հայաստանի ավանդաբար բարեկամական կապերի ամրապնդմանը: «Անցած տարիներին ՌՀՄ-ն վերաճել է հեղինակավոր հասարակական կազմակերպության, որը ներկայացնում է աշխարհի ամենամեծաթիվ հայ համայնքը՝ 3 մլն մարդ: Դուք ծանրակշիռ ավանդ եք ներդնում մեր երկրում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման գործում, պահանջված աշխատանք եք կատարում մշակույթի, լուսավորության ու կրթության ոլորտում հասարակության համար նշանակալի նախագծերի ու նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ»,- ասված է նրա շնորհավորական հեռագրում, որը զետեղված է Կրեմլի կայքում: Պուտինը նաև նշել է, որ կազմակերպության նման մեծ, բազմակողմանի գործունեությունն անկեղծ հարգանքի է արժանի: Նա համոզված է, որ ՌՀՄ-ն այսուհետ էլ կմասնակցի պետության և հասարակության կյանքին, իր ավանդը կներդնի Ռուսաստանի հաջող զարգացման և միջազգային հեղինակության բարձրացման գործում:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ